Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության մեկ ութերորդի շրջանակում «Ռոմա»-«Ռեալ» հանդիպման ժամանակ Քրիշտիանու Ռոնալդուի գոլը ֆուտբոլիստի համար եղել է քառասուներորդը Չեմպիոնների լիգայի փլեյօֆյան խաղերում: Այս արդյունքով պորտուգալացին միակն է աշխարհում, իսկ ընդհանրապես, եթե նկատի ունենանք նաև խմբային փուլի արդյունքները, եվրոպական այս հեղինակավոր մրցաշարում քառասուն և ավելի գոլի հեղինակ է դարձել ընդամենը տասը ֆուտբոլիստ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ